Թերևս չեմ զարմացնի, եթե ասեմ, թե ինչքան գոհ եմ BSMI-ից, թե ինչքան բան է այն ինձ տվել, և թե որքան գոհ եմ այնտեղ ստացած գիտելիքների որակից։ Բայց կցանկանայի դիմել այն մարդկանց, ովքեր միտք ունեն նոր բիզնես հիմնելու։
Միանշանակ խորհուրդ եմ տալիս մասնակցել Global marketing in 5 months դասընթացին, քանի որ բիզնեսի հիմնման հենց առաջին պահից ձեր գիտելիքները ձեզ հետ են, և կարող եք դրանք կիրառել աշխատանքի բոլոր փուլերում՝ չդիմելով ամենատարբեր մասնագետների՝ այս կամ այն փուլը իրագործելու համար։
Չեմ կարող չնշել ինձ համար ևս մեկ կարևոր կետ՝ դասախոսների հետ հետագա կապը։ Կառանձնացնեմ Աննա-Մարիի և Անահիտի ահռելի դերը իմ բիզնեսի ստեղծման մեջ. նրանց դիմել և դեռ դիմում եմ ամենատարբեր հարցերով։
Միշտ ստանում եմ ինձ հուզող հարցերի հստակ պատասխանները և սրտացավ խորհուրդները։ Վերջում կասեմ, որ շնորհակալ եմ այդ անմոռանալի 5 ամիսների համար, որոնք շատ մեծ դեր են ունեցել իմ կյանքում։ Սպասում եմ նոր դասընթացներին, որոնց սիրով կմասնակցեմ։
Ես անչափ գոհ եմ դասընթացից, և իմ սպասելիքներն ամբողջովին արդարացված են։ Շատ երկար եմ փնտրել` ինչ եմ իրականում ուզում և որտեղ կարող եմ ստանալ իրոք կիրառական գիտելիքներ։
BSMI-ը ուսանողին տալիս է ամենաանհրաժեշտ ինֆորմացիան պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, ովքեր ջանք չեն խնայում քեզ համար և անմնացորդ կիսվում են իրենց գիտելիքով ու փորձով։
BSMI-ը փոխում է կարծրատիպ ՀՀ կրթական ոլորտի մասին և ապացուցում, որ Հայաստանում կա որակյալ կրթություն։
BSMI-ը չափազանց պատահական հայտնվեց իմ ճանապարհին, նույնիսկ պատկերացում չունեի՝ ինչ է մարքեթինգը, նախընտրածս մասնագիտությունն էլ կյանքիս այս փուլում որևէ կերպ չէր առնչվում մարքեթինգին, բայց վստահ եմ, որ այսուհետ անպայման առնչվելու է: Իր հրաշք հիմանդրի, պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ BSMI-ը դարձավ կյանքիս կարևորագույն պատահականություններից, որից շատ-շատ կարևոր օրինաչափություններ ծնվեցին։
Ստացա գիտելիքներ, որոնք, չնայած ոլորտում փորձ չունենալուս, ինձ օգնում են լինել վստահ, կիրառելի են ամենատարբեր բնագավառներում: Դպրոցի շնորհիվ շատ կարևոր հատկանիշներ ձեռք բերեցի, որոնցից հատկապես կառանձնացնեի ժամանակս ճիշտ ու արդյունավետ օգտագործելու ունակությունը, թիմային աշխատանքը... և իհարկե ճանաչեցի հիասքանչ մարդկանց, որոնց հետ հինգ ամսում անմոռանալի օրեր եմ անցկացրել ու վստահ եմ, որ դրանք շարունակական են լինելու: Դե իսկ Աննա-Մարիի ու դասախոսական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի, մարդկային որակների, հոգատարության մասին ուղղակի խոսքեր չկան։
Շնորհակալ եմ, որ տվեցիք հնարավորություն ստանալու բարձրամակարդակ կրթություն, ու ընդհանրապես շնորհակալ եմ, որ նման գործունեւթյուն եք ծավալում՝ ձեր աշխատանքով ներդրում ունենալով մեր երկրի բարեկեցության, զարգացման ու հզորացման կարևոր գործում։